Դժվար է ջարդել հաստ ցախավելը, երբ միասին են բոլոր ճյուղերը, եթե մասնատե՛ս, հանգի՜ստ կջարդես:
Թուրքերը դա շատ լավ գիտեն ու բազմիցս հաջողությամբ կիրառելու պատմական մեծ փորձ ունեն:
Հատիկ առ հատիկ առանձնացրու, մասնատի՛ր, կռվացրու և ջարդի՛ր:
Բաժանիր, որ տիրես սկզբունքով:
Եվ ջարդեցին, բաժանեցին, մասնատեցին, կաշառեցին, ինչ ասես արեցին:
Հայերին բաժանեցին, Արցախը մասնատեցին ու խլեցին, հիմա էլ արցախցիներին են մասնատում և հասան Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտի ջլատմանը, հեղինակազրկմանն ու վարկաբեկմանը՝ հավանաբար մեծ ջանքերի և գումարների հաշվին:
Ժողովրդին՝ ընտրազանգվածին, դարձնելով մանրադրամ կամ, իրենց սիրելի թուրքերի լեզվով ասած, քաղաքական «խուրդա»:
Հերիք եղավ արդեն. կուտը մի՛ կերեք, մի՛ բաժանվեք, որ տիրեն:
Մի՛ դարձեք քաղաքական մոլախոտերի շիթիլներ և անհաս ցոգոլներ:
Դառը, անհամ, անհաս ու անօգուտ:
Քաղաքական բուտաֆորիա, քաղաքական մարած «աբլիգացիաներ»:
Թշնամին մեկն է, որ, ցավոք, արդեն գրեթե հասել է կամ հասնում է իր նպատակին:
Ռոբերտ Մելքոնյան